Համաշխարհային բանկի կանխատեսումն անփոփոխ է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամաշխարհային բանկն անփոփոխ է թողել համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը և, հունվարի գնահատականների նմանությամբ, ընթացիկ տարում 2,7%–ի աճ է ակնկալում: Այդ մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, ասված է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ–2017» զեկույցում: «ՀԲ–ն կանխատեսում է, որ 2017–ին համաշխարհային տնտեսության աճը կամրապնդվի մինչև 2,7%: Արտադրության և առևտրի ծավալների ավելացումը, շուկայում աճող վստահությունը և հումքի գների կայունացումը թույլ կտան վերականգնել տնտեսական աճը հումք արտահանող և զարգացող երկրներում»,– նշվում է փաստաթղթում:
Համարվում է, որ զարգացած տնտեսությամբ պետությունների՝ ԱՄՆ–ի, եվրոգոտու երկրների և Ճապոնիայի տնտեսական աճն ընթացիկ տարում 1,9%: Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիային՝ այստեղ ակնկալվում է մինչև 2,5%–ից 2,7% աճ: ՀԲ–ում համոզված են, որ աշխարհում ֆինանսավորման պայմանները «շարունակում են նպաստավոր լինել»։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



