Անսարոլլահը պայքարի կոչ է անում ոտնձգիչների դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենի Անսարոլլահ շարժման գլխավոր քարտուղար Աբդոլմալաք Բադրեդդին Ալ–Հուսին կիրակի օրը Սանայում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ երկրի սուվերենության դեմ վարձկան ոտնձգիչները Եմենի բոլոր նահանգներում ոճրագործություններ են թույլ տալիս, և եմենական բոլոր խմբերը պետք է պայքարեն նրանց տերերի դեմ:
Ալ Անսար հեռուստակայանի փոխանցմամբ՝ Անսարոլլահի ղեկավարը կոչ է արել թշնամիների դիմաց միասնական լինել և հզորացնել ներքին ճակատը: Բադրեդդին Ալ–Հուսին մեղադրել է ԱՄՆ–ին, Իսրայելի սիոնիստական ռեժիմին, որն ընդհանուր շահ ունի Ալե Սաուդի հետ, արաբական կոալիցիային ընդհանրապես և ՄԱԿ–ին՝ հայտարարելով, թե ՄԱԿ–ն էլ է այս պահին կանգնած ոտնձգիչների կողքին:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



