Աֆղանստանի նախագահը հաշտության վերջին շանսն Է տալիս թալիբներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին «Քաբուլի գործընթացը» միջազգային խորհրդաժողովում հայտարարել Է, որ հաշտության վերջին հնարավորությունն Է տալիս «Թալիբան» արմատական շարժման զինյալներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք խաղաղության հնարավորություն ենք առաջարկում, բայց այդ առաջարկությունը սահմանափակված Է ժամանակի առումով: Դա վերջին հնարավորությունն Է, օգտվեք դրանից կամ պատրաստվեք հետեւանքներին»,- Ղանիի խոսքը մեջբերում Է AFP գործակալությունը:
Անցյալ տարվա աշնանը Քաթարում անցկացվել են «Թալիբան» շարժման եւ Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների բանակցություններ: Դրանց գլխավոր թեման դարձել Է խաղաղ կարգավորման գործընթացը, բայց կողմերը չեն կարողացել համաձայնության գալ օրակարգի ոչ մի կետի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



