Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ենոքավանը ֆրանսիական մթնոլորտով հանգստի և ժամանցի վայր կունենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի Ենոքավան համայնքում առաջիկայում ֆրանսիական մթնոլորտով հանգստի և ժամանցի վայր կստեղծվի: Նախաձեռնության հեղինակը ֆրանսիացի բարեգործ Բեռնար Ժանենն է, ով Հայաստան է ժամանել 1988թ. աղետալի երկրաշարժի օրերին՝ որպես փրկարար: Ենոքավանում շրջայցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Բեռնար Ժանենն ընդգծեց, որ Ենոքավան համայնք պարբերական այցելությունները հանգեցրել են այդ վայրում բիզնես ծրագիր իրականացնելու մտքին: «Հետագայում ինձ միացան նաև որդիս, ինչպես նաև ռուսաստանաբնակ հայ գործարար Ֆելիքս Մարգարյանը: «Համայնքում ֆրանսիական մթնոլորտով համալիրը լինելու է հենց գյուղի մեջ՝ եկեղեցու հարևանությամբ, որտեղից գեղատեսիլ տեսարան է բացվում դեպի ձորը և անտառները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բեռնար Ժանենը:

Ծրագրի մեկնարկը տրվել է 2015թ.: Գաղափարի իրականացման համար նախատեսվել է, որ համալիրում գործող ռեստորանում մատուցվելու են միայն ֆրանսիական ուտեստներ, իսկ հյուրանոց տանող ճանապարհի շինարարությունը իրականացվել է ֆրանսիական գյուղերի ճարտարապետական ոճով: «Շինարարական աշխատանքները իրականացնելիս մեծ ուշադրություն է հատկացվել հայկական գյուղի մթնոլորտը չաղճատելուն՝ միևնույն ժամանակ համալիր տանող ճանապարհին հաղորդելով ֆրանսիական գյուղի կոլորիտ: Հետագայում մենք նախատեսում ենք համալիրում սպառվող սննդի մի մասը ձեռք բերել հենց Ենոքավան համայնքի բնակիչներից»,- ընդգծեց Ժանենը:

Լրագրողների հետ զրույցում ծրագրի համահեղինակ Զինավոր Մեղրյանը հայտնեց, որ այս պահին ամբողջությամբ կառուցված է համալիրի հյուրատունը՝ բաղկացած երեք հարկից, որն ունի  սենյակներ կորպորատիվ կամ ընտանեկան խմբերի համար, ինչպես նաև ռեստորան և ընդունարան: Ամբողջությամբ պատրաստ է 1200քմ հարակից խնամված տարածքը հյուրերի հանգիստը կազմակերպելու համար: Ադմինիստրատիվ շենքն այս պահին կառուցման փուլում է: Շինարարական աշխատանքներին ներգրավված են եղել շուրջ 35 աշխատակից՝ ամսական 200 հազար դրամ միջին աշխատավարձով: Հյուրատան կառուցման համար ծախսվել է շուրջ 600 հազար ԱՄՆ դոլար: «Հյուրանոցը բաղկացած կլինի 4 երկհարկանի շենքերից, որոնցում տեղակայված կլինեն 16 հյուրանոցային համարներ: Սենյակների թիվը հետագայում նախատեսվում է հասցնել 28-ի: Համալիրն ունենալու է նաև SPA կենտրոն, ինչպես նաև բացօթյա ջեռուցվող լողավազան»,- հայտնեց Մեղրյանը:

Եզրափակելով խոսքը՝ նա հավելեց, որ համալիրի բացման արարողությունը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 21-ին:

ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն Մարուքյան