Հանրապետությունում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում` հունիսի 7-9-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում, հունիսի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը հունիսի 7-10-ին էապես չի փոխվի, 11-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում` հունիսի 7-9-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, հունիսի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



