Լավրով․ Ռուսաստանը Ուկրաինայի հետ վիզային ռեժիմ է ներդրում՝ Կիեւի համարժեք գործողություններին ի պատասխան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը Ուկրաինայի հետ վիզային ռեժիմ կսահմանի, Կիևի համարժեք գործողություններին ի պատասխան, հայտնել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Երբ մեզ վրա կեղտ են թափում, երբ մեր արտիստներին, մշակույթի գործիչներին պերսոնա նոն գրատա են հայտարարում, երբ բիզնեսը խլում են Ուկրաինայի տնտեսության մեջ ներդրումներ անող ռուս գործարարներից,, երբ վերջապես խոսում են վիզային ռեժիմ ներդնելու մասին, ի՞նչ եք կարծում՝ մենք պետք է կուլ տանք այդ ամենը ու չպատասխանե՞նք»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանում։ «Բայց եթե վիզային ռեժիմ լինի, իհարկե մենք կպատասխանենք վիզային ռեժիմով»,- հավելել է նա։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



