ԱՄՆ-ն դատապարտել է Վենեսուելայի իշխանություններին բողոքի ցույցերը ճնշելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն դատապարտել է Վենեսուելայի իշխանություններին՝ բողոքի ցույցերը ճնշելու համար ու կոչ է արել ազատ ընտրություններ անցկացնել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով, Վենեսուելայում տնտեսական, քաղաքական ու հումանիտար ճգնաժամ է ու աշխարհը պետք է դրան ուշադրություն դարձնի։ «Վենեսուելայի կառավարությունը ոչնչացնում է մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը։ Այն վարում է բռնության ու ահաբեկման քաղաքականություն՝ անզեն ցուցարարների, ձեռնարկությունների, քաղաքացիական հասարակության ու ընդդիմության դեմ»,- ասել է նա։
Նշենք, որ Վենեսուելայում բողոքի ցույցերի հետևանքով վերջին երկու ամիսներին 65 մարդ է զոհվել, մոտ 3000-ը բանտարկվել։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



