Փարիզի դատախազությունը քննություն է սկսել ոստիկանների վրա իրականացված հարձակումից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի դատախազության՝ Ահաբեկչության դեմ պայքարի բաժինը քննություն է սկսել այն բանից հետո, երբ Աստվածամոր տաճարի մոտակայքում հարձակում է իրականացվել ոստիկանների վրա: Այս մասին հայտնում է France Info պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակվողը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի հատվածում և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարիզի ոստիկանությունը կրակ է բացել տղամարդու վրա, որը փորձել է Աստվածամոր տաճարի մոտ մուրճով հարձակվել իրավապահ մարմինների աշխատակցի վրա: Զբոսաշրջիկներն իրենց հերթին կողպված են մնացել Աստվածամոր տաճարում, մինչև ոստիկանությունը վնասազերծել է հանցագործին:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



