Գագիկ Հարությունյանը՝ 2018-ին ՀՀ նախագահ. «Ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ» թերթը գրում է.
«Սերժ Սարգսյանը քննարկում է 2018-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին ՀՀ նախագահ դարձնելու տարբերակը: Վերջինս 2004 եւ 2008թթ. Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների համար անուրանալի ծառայություն է մատուցել:
Բացի այդ, «Հայաստան» հիմնադրամում մեծ ավանդ ունի: Սփյուռքի գրեթե բոլոր շրջանակներում համարվում է չվարկաբեկված կամ քիչ վարկաբեկված հայաստանցի պաշտոնյա: Հետեւաբար հաջորդ տարի, երբ լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, եւ նա պետք է թողնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանն առաջարկելու է նրան ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել։ Կարծես՝ Գագիկ Հարությունյանը միակ անձն է, որին ԱԺ-ն առանց որեւէ խնդրի կընտրի այդ պաշտոնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



