Էդգար Մալաքյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Մալաքյանը մարզվել է ընդհանուր խմբի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա թեթև վնասվածք էր ստացել հավաքականի մարզումներից մեկի ժամանակ: Նախօրեին կայացած մարզման ժամանակ Մալաքյանը մարզվում էր ընդհանուր խմբի հետ: Ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանի հավաստմամբ՝ էդգար Մալաքյանը, ամենայն հավանականությամբ, թիմի հետ կմեկնի Չեռնոգորիա և, կախված ապաքինման ընթացքից, կարող է նաև լինել հայտացուցակում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:
Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 10-ին: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հավաքականը արտագնա խաղում կմրցի Չեռնոգորիայի հետ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



