Գլեդիս Բերեջիքլյանն Ավստրալիայում ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմի պրեմիերային
ՄՇԱԿՈՒՅԹՆոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը Ավստրալիայում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրեմիերային:
Բերեջիքլյանը հույս է հայտնել, որ ֆիլմը հնարավորինս շատ մարդ կդիտի՝ նշելով, որ դա խիստ կարևոր թեմա է հայերի համար: Նա շնորհակալություն է հայտնել հայ բարերար Քըրք Քըրքորյանին ֆիլմի ստեղծման հարցում ունեցած մեծ նպաստի համար: Գլեդիս Բերեջիքլյանն ընդգծել է, որ հայկական համայնքը ամեն առիթ պետք է օգտագործի՝ նպաստելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
«Խոստում» ֆիլմ համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 21–ին: Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
Ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան հայտնի դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շարլոտ լե Բոնը և այլք:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



