Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անկարայում պայթյունների հետեւանքով զոհվածների տարբեր թվաքանակներ են հաղորդվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անկարայում հոկտեմբերի 10-ի առավոտյան երկաթուղային կայարանի մոտ թուրք-քրդական բախումներին վերջ դնելու խաղաղության կոչերով հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած երկու հզոր պայթյունների հետեւանքով զոհվածների տարբեր թվաքանակներ են հաղորդվում:

Թուրքական «Միլիեթ» թերթը հայտնում է, որ պաշտոնական տվյալներով` պայթյուններից զոհվել է 97 եւ վիրավորվել 246 քաղաքացի: Զոհվածներից 92-ի ինքնությունն արդեն հայտնի է:

LifeNews կայքը հայտնում է, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 126-ի, վիրավորների թիվը` մոտ 400-ի:

Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորներ ունեցող միակ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) կարծիքով` պայթյունների հետեւանքով զոհվել է 128, վիրավորվել 516 մարդ: 

ANF News կայքը հայտնել է, որ Թուրքիայի հանրային աշխատավորների արհմիությունների համադաշնությունը (KESK), Հեղափոխական աշխատավորների արհմիությունների կոնֆեդերացիան (DISK) եւ Մարդու իրավունքների միությունը (IHD) այսօր առավոտյան Անկարայում քուրդ-թուրքական բախումների դեմ հանրահավաքից առաջ տեղի ունեցած երկու պայթյունների համար մեղավոր է համարել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը (AKP) եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: 

Հիշյալ ՀԿ-ների` այդ մասին տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մահապարտ ահաբեկիչների գլխավոր թիրախը եղել է հանրահավաքին եկած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամների ավտոմեքենաների շարասյունը, ինչով ցանկացել են սպանել երկրում խաղաղություն եւ հաշտություն ցանկացողներին:

Կազմակերպությունների ղեկավարները հայտարարության մեջ նշել են, որ չեն հրաժարվելու Թուրքիայում քաղաքացիների միջեւ համերաշխության եւ խաղաղության համար իրենց պայքարից:

Միջադեպի առնչությամբ HDP-ի համնախագահ Սալահեթդին Դեմիրթաշը ուշադրության է հրավիրել այն բանի վրա, որ Անկարայի կոտորածը համընկել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների կողմից զինադադար հայտարարվելու ժամանակաշրջանի հետ:

«Մենք դեմ դիմաց կանգնած ենք մաֆիայի վերածված, մարդասպան դարձած եւ սերիական մարդասպանի պես իրեն պահող պետական հասկացության առաջ», -ասել է Դեմիրթաշը:

Թուրքիայում թուրք-քրդական բախումներն ահագնացել են երկու ամիս առաջ Ուրֆայի Սուրուչ քաղաքում քրդական երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից ի պաշտպանություն Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ սիրիացի քրդերին աջակցելու համար անցկացվող հավաքի ժամանակ իրականացված պայթյունից հետո, որի ժամանակ 32 մարդ սպանվել, 100-ից ավելի մարդ վիրավորվել էին:

Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան