Իրանի արտգործնախարարն անակնկալ այց կիրականացնի Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անակնկալ այց կիրականացնի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Այցի շրջանակում նա կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հնարավոր է հանդիպում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ակնկալվում է, որ կողմերը քննարկելու են տարածաշրջանային հարցեր ու մասնավորապես Կատարի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները:
Ի դեպ, Զարիֆի այցի մասին լրատվամիջոցները սկսեցին հայտնել Իրանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Այցը նախատեսվում է հունիսի 7-ի երեկոյան:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



