Հրեշտակը կարող է թևածել Հայաստանի կոռումպացված պետական համակարգի վրա. Նիկոլ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆPast.am-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովն այսօրվա արտահերթում քննարկում է հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին օրինագիծը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ այդ մարմնի անդամներին ընտրելիս պետք է հաշվի առնել նրանց կենսագրությունը՝ հասկանալու համար, թե որքանով տվյալ անձինք կպայքարեն կոռուպցիայի դեմ:
«Ասում ենք, որ հակակոռուպցիոն մարմնի անդամները պետք է շատ լավ տիրապետեն բազմաթիվ բաների, գերազանց ավարտած լինեն Օքսֆորդը, լինեն հրեշտակային անձնավորություններ, նույնիսկ գնան, հարևաններին հարցնեն՝ ով է այս մարդը, ասեն՝ հրեշտակ է, սուրբ է: Բայց կա հաջորդ հարցը՝ այդ հրեշտակը կոռուպցիոյի դեմ պայքարելու քաղաքական կամք ունի՞, թե՞ ոչ: Այդ հրեշտակը, եթե չունենա քաղաքական կամք, ապա կարող է գնալ հակակոռուպցիոն մարմնի աթոռին նստել ու 5-6 տարի թևածել Հայաստանի կոռումպացված պետական համակարգի վրա ու որևէ մեկին նեղություն չպատճառել»:
Լևոն Փանոսյան
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



