Ամերիկացի բժիշկները ձվի նոր օգտակար հատկություն են հայտնաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկացի բժիշկները հավի ձվի նոր օգտակար հատկություն են հայտնաբերել. դրա գործածումը նպաստում Է կրտսեր տարիքի երեխաների աճին եւ նրանց զարգացման դանդաղումների նվազեցմանը: Համապատասխան հետազոտությունը հրապարակված Է Pediatrics հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդել Է Սենտ Լուիսի Վաշինգտոնի համալսարանը (Միսուրիի նահանգ, ԱՄՆ):
Գիտնականների գնահատումների համաձայն՝ ձու գործածելիս օրգանիզմի զարգացումը բարելավվում Է միջին հաշվով 1,47 անգամ այն դեպքերի համեմատությամբ, երբ այն չի օգտագործվում սնունդ պատրաստելիս:
Հեղինակները նման եզրակացությունների են հանգել՝ կատարելով ռանդոմիզացված վերահսկվող հետազոտություն: Դրան մասնակցել են վեցից մինչեւ ինն ամսական Էկվադորցի երեխաներ, որոնք վեց ամսվա ընթացքում օրական մեկ ձու են կերել:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



