Ռուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարները քննարկել են սիրիական ճգնաժամն ու Կատարի շուրջ իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Զարիֆը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամը ՝ Աստանայում միջսիրիական հերթական հանդիպման համատեքստում։
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ քննարկելով արաբական երկրների ու Կատարի միջեւ ճգնաժամային իրավիճակը, զրուցակիցները բոլոր կողմերին երկխոսության կոչ են արել փոխընդունելի լուծումներ գտնելու համար՝ հանուն Պարսից ծոցում խաղաղության ու կայունության պահպանման, ահաբեկչության դեմ պայքարում ջանքերը համախմբելու։
Կողմերը պայմանավորվել են պահպանել սերտ կապեր, այդ թվում ՇՀԿ գծով գալիք միջոցառումների շրջանակում։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



