Բեռլինը կողմերին երկխոսության կոչ է անում Կատարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲեռլինը կողմերին երկխոսության կոչ է անում Կատարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ հարեւանների ու գործընկերների միջեւ հակամարտությունն «ուժեղացնում է հակառակորդին»։ Այս մասին Գաբրիելը հայտնել է սաուդյան գործընկեր Ադել ալ Ջուբեյրի հետ Բեռլինում բանակցությունների արդյունքներով, հայտնում է DW-ը։
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը նշել է, որ Կատարը պետք է կատարի Պարսից ծոցի երկրների պահանջները։ Նա նշել է, որ Էր Ռիադը «մեծ ցավով» ձեռնարկել է որոշակի քայլեր Կատարի նկատմամբ,բայց դա, նրա խոսքով, արվել է հանուն տարածաշրջանային կայունության։ Ընդ որում նա Կատարն անվանել է «եղբայրական պետություն»՝ նշելով, որ «եղբորը պետք է ասել, եթե նա որեւէ բան սխալ է անում»։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



