ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունները, ահաբեկչության դեմ պայքարում երկրներին համագործակցության կոչ անելով։
ՄԱԿ-ի ռադիոն հայտնում է, որ Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանն ու զոհվածների ընտանիքներին, նաև շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
«Բոլոր երկրները պետք է համագործակցեն ահաբեկչության դեմ պայքարում, բայց միաժամանակ չմոռանան համաշխարհային համայնքին միավորող ունիվերսալ իրավունքների ու արժեքների պահպանման անհրաժեշտության մասին»,- ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Թեհրանում Հոմեյնիի դամբարանի ու խորհրդարանի շենքի վրա ահաբեկիչների երկու խմբերի հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 42 մարդ վիրավորում է ստացել։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



