Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայկազ Բաղմանյան. «Եթե ասում ենք սահմանին նորմալ է, չի նշանակում՝ ադրբեջանցին չի հարձակվելու». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը «Փաստի» հետ զրույցում վստահեցնում է, որ սահմանին նորմալ իրավիճակ է:

Ինչպես հայտնի է՝ ռազմական հակամարտությունների վերլուծությամբ զբաղվող Միջազգային ճգնաժամային խումբը վերջերս զեկույց է հրապարակել՝ եզրակացնելով, որ «Լեռնային Ղարաբաղի գլխին պատերազմի ամպեր են կուտակվում» և որ պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է:

ԼՂՀ իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ համաձայն չեն զեկույցի մտահոգությունների հետ, քանի որ այն չի արտացոլում իրականությունը, և որ խումբը չէր կանխատեսել նաև ապրիլյան պատերազմը:

Նշենք, սակայն, որ 2016 թ. ապրիլյան պատերազմից առաջ էլ թե ԼՂՀ, թե ՀՀ ՊՆ պատասխանատուները պնդում էին, որ ամեն ինչ նորմալ է:

Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը Հայկազ Բաղմանյանի հետ:

– Պարոն Բաղմանյան, այսօր սահմանին տեխնիկայի, զորքերի կուտակումներ կա՞ն Ադրբեջանի կողմից:

– Մենք նման ինֆորմացիա չունենք:

– Պարոն Բաղմանյան, իսկ ՀՀ ՊՆ–ն ի՞նչ նոր գործողություններ, միջոցառումներ է իրականացնում, հատկապես, որ Միջազգային ճգնաժամային խումբը հայտարարել է, որ պատերազմի հավանականությունը բավական մեծ է այս պահին:

– Նորությո՞ւն է, ես չեմ հասկանում: Ուրեմն միջազգային ճգնաժամային խո՞ւմբը պետք է հայտարարի, որ մենք դա իմանանք ազգովի: 94 թվականից էլ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է: Այդ ժամանակվանից ամեն օր էլ ասվում է, որ լարված է: Իսկ միջոցառումներ պաշտպանության նախարարությունն ամեն օր էլ անում է:

– Հայկական կողմն ի՞նչ է անում հակազդելու հնարավոր հարձակմանը:

– Մենք պարբերաբար տեղեկացնում ենք «Զինուժ» ծրագրով, թե ինչ միջոցառումներ են կատարվում պաշտպանության նախարարությունում:

– Ուզում եմ հասկանալ՝ ուժերի կուտակում կա՞ սահմանում, ի՞նչ իրավիճակ է:

– Նորմալ իրավիճակ է, ամենօրյա իրավիճակ է:

– Ապրիլյան պատերազմից առաջ էլ հայկական կողմն ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, բայց Ադրբեջանը հարձակվեց, և եղավ պատերազմը: Հիմա նման վտանգ կա՞:

– Նորմալ ա, չի նշանակում, որ ադրբեջանցին չի հարձակվելու, բացարձակ: Եթե ասում ենք նորմալ ա, նշանակում ա ադրբեջանցին կարա հարձակվի: Ամեն դեպքում ապրիլյան պատերազմում հակառակորդն իր նպատակին չհասավ:

– Սակայն մենք հսկայական զոհեր ունեցանք:

– Իսկ պատերազմում ի՞նչ է լինում: ...Իսկ Ադրբեջանն ինչքա՞ն զոհ ունեցավ:

– Պարոն Բաղմանյան, վերջին շրջանում նոր ոտնձգություններ կա՞ն Ադրբեջանի կողմից:

– Հիմա ավելի ուժեղ ենք պատրաստված, անհոգ եղեք:

– Միջազգային ճգնաժամային խումբը նաև զեկույցում գրել էր, որ ապրիլյան պատերազմում տարածքային փոքր հաղթանակը Ադրբեջանի բանակում վստահություն է ներշնչել, որ կարող են կամաց–կամաց գրավել տարածքներրը: Նման միտում տեսնո՞ւմ եք:

– Նման միտում չկա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Երևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ