«Հրապարակ». Պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին արտերկրում կալանավորվել է. պատճառը հայտնի է
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ կայքերում լուր հայտնվեց այն մասին, որ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին արտերկրում ձերբակալվել է:
Ըստ այդմ, նրան Սոչիում են ձերբակալել, եւ Մուրադ Մուրադյանի բացակայությունն ԱԺ նիստերից բացատրվում էր դրանով: մենք տեղեկացանք, որ Մուրադյանի որդին՝ Նվեր Մուրադյանը, ձերբակալվել է թմրանյութերի կասկածանքով, բայց ոչ թե Սոչիում, այլ՝ Բելառուսում:
Հայրը մեկնել է Բելառուս, մոտ մեկ ամիս չարչարվել, սակայն որդուն ազատելու հարցը չի կարողացել լուծել: Եվ ձեռնունայն վերադարձել է:
Մեր տեղեկություններով դեպքը եղել է մեկ ամիս առաջ: Նվեր Մուրադյանը դեռ կալանավորված է, գործով դատավճիռ չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



