Ինչպիսի տեսք ունեին խորհրդային միության տարիների ինքնաթիռների առաջին կարգերը. Ֆոտոշարք
ՖՈՏՈՀակառակ ժողովրդի ձևավորված այն կարծրատիպերի, թե Խորհրդային միության տարիներին ավիափոխադրողները չեն տրամադրել առաջին կարգով ինքնաթիռներ, որոնք հասանելի կլինեին ոչ բոլոր ուղևորներին, Bigpicture կայքը ներկայացրել է հետաքրքիր ֆոտոշարք, որտեղ պարզ երևում է Խորհրդային միության տարիների ավիափոխադրողների առաջին կարգերը:
Հայտնի է, որ այս շքեղ նստատեղերով հագեցած և համեղ ճաշացանկ առաջարկող առաջին կարգը նախատեսված է եղել միայն քաղաքական գործիչների կամ հարուստ արտասահմանցիների համար:
Աղբյուրը փորձել է հնարավորինս ցույց տալ առաջին կարգի ուղևորների հասանելի առավելությունները: Նշվում է, որ Տու-104 ինքնաթիռի առաջին կարգի սրահը նման է եղել վագոնի կուպեի:
Խորհրդային միությունը ունեցել է մեկ պարզ գաղափարախոսություն` այն է, որ երկրում աղքատներ և հարուստներ չկան, բոլորը հավասար են:
Ահա թե ինչու են խորհրդային փոխադրամիջոցներում բացակայել «առաջին կարգ», «բիզնես կարգ» և նման այլ հասկացությունները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: