Էրդողանը չի խզի կապերը Քաթարի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան չի խզի դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ դեմ դուրս գալով նաև Պարսից ծոցի երկրների՝ Դոհային շրջափակելու քայլին: «Քաթարի մեկուսացումը չի լուծի ոչ մի խնդիր, և մենք մեր ուժերի սահմաններում կանենք ամեն ինչ, որպեսզի լուծենք այս ճգնաժամը»,– «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը, կոչ անելով համերաշխության և համագործակցության:
Ի դեպ, այդ հայտարարությունից հետո հաղորդվեց, որ Քաթարի հետ դիվանագիտական և այլ կապեր խզած սունիական վեց երկրներին միացել են նաև Հորդանանն ու Մավրիտանիան, Մարոկկոն դադարեցրել է Քաթարական ավիաուղիների թռիչքները, իսկ ԱՄԷ–ն 15 տարով բանտ կնետի ցանկացածին, որը համակրանք կարտահայտի Քաթարի նկատմամբ:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



