Չինաստանում սատկել Է մեծ պանդայի՝ աշխարհում ամենածեր Էգերից մեկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ պանդայի՝ աշխարհում ամենածեր Էգերից մեկը՝ Սուսու անվամբ, անցյալ շաբաթ սատկել Է Չինաստանի Սիչուանի նահանգի Չենդու քաղաքի հետազոտական կենտրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է China News պորտալը:
Սուսուն իսկական երկարակյաց Էր, այս տարի լրացել Էր նրա 34 տարին, եւ եթե նրա տարիքը փոխադրենք մարդու կյանքի տարիների, ապա մեծ պանդայի Էգն ավելի քան 100 տարեկան Էր:
Նա անազատության մեջ Էր 1986 թվականից, երբ մարդիկ նրան վիրավոր գտել Էին վայրի բնության մեջ եւ անհետաձգելի օգնություն ցույց տալուց հետո տեղավորել Չենդու քաղաքի կենդանաբանական այգում: Մասնագետներին հաջողվել Էր ոտքի կանգնեցնել կենդանուն, բայց վիրավորվելու պատճառով նա մի աչքից կուրացել Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



