Փաստեր վարունգի օգտակարության մասին, որոնց մասին անպայման պետք է տեղեկանալ
ԼԱՅՖPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում փաստեր վարունգի օգտակարության մասին.
Վարունգի 95 տոկոսը մաքուր բնական ջուր է և պաշտպանում է մարդու օրգանիզմը տարատեսակ վտանգավոր հիվանդություններից: Այն պարունակում է յուրահատուկ թթուներ, որոնք չեզոքացնում են սննդի հետ մեր օրգանիզմ մտնող ածխաջրերի ազդեցությունը՝ դրանով իսկ կանխելով ճարպային մասերի կուտակումը:

Վերջերս Մերիլենդի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ ամեն օր վարունգ օգտագործելը չափազանց օգտակար է մարդու առողջության համար: Նրանց կարծիքով՝ իր բաղադրության մեջ պարունակվող մեծաքանակ օգտակար տարրերի` հատկապես ֆենոլային միացությունների շնորհիվ վարունգը նույնիսկ կարող է կանխել քաղցկեղը:

Գիտնականները պնդում են, որ վարունգը նաև դրական է ազդում ոսկրային համակարգի հիվանդություններից տառապողների համար, քանի որ այն պարունակում է վիտամին K և կալիում, որոնք նպաստում են ոսկորների ամրացմանը:

Բացի այդ, վարունգը հիանալի կոսմետիկ միջոց է, քանի որ այն հարթեցնում է մաշկը և երիտասարդեցնող ազդեցություն ունենում: Մասնագետները խորհուրդ են տալիս վարունգը ներառել ամենօրյա սննդակարգում նաև մարսողական և սրտանոթային համակարգերի խնդիրների դեպքում:
Անի Գևորգյան
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



