Նոր Արմավիրում երիտասարդ կինն ինքնասպանություն է գործել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիր մարզի Նոր Արմավիր համայնքում այսօր երիտասարդ կին է ինքնասպանություն գործել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից:
Նրանց փոխանցմամբ՝ ժամը 14:30-ին շտապ օգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ Նոր Արմավիր համայնքում մարդ է կախվել:
Օպերատիվ խումբը քննիչի գլխավորությամբ աշխատում են դեպքի վայրում: «Հանգամանքները պարզվում են»,- հայտնեցին ոստիկանությունից:
Ըստ տեղեկությունների՝ կինն ուներ 1 և 4 տարեկան երկու երեխա, իսկ ամուսինը պայմանագրային զինծառայող է:
1
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
2
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
3
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ո՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին



