3 միֆ, որոնց ստիպում են հավատալ վարսահարդարները
ՖՈՏՈՎարսերն աղջիկների համար շատ մեծ նշանակություն ունեն, այդ պատճառով էլ նրանք փորձում են հնարավոր ամեն տարբերակով խնամել դրանք ու վստահում են պրոֆեսիոնալներին։
Interesnoznat-ը գրում է, որ ոչ միշտ է կարելի հավատալ վարսահարդարներին։ Հաճախ, նրանք պարզապես չափազանցնում են իրականությունն ու փորձում պարտադրել իրենց ծառայությունները։
1. Պետք չէ ամեն ամիս կտրել վարսերը։ Վարսերը հաճախ կտրելու դեպքում դրանք ավելի արագ կաճեն։ Այս մասին ասում են, գրեթե, բոլոր գեղեցկության սրահներում։ Իրականում, վարսերն ավելի արագ չեն աճի, եթե դրանք ամեն ամիս կտրեք։ Եթե վարսերի հետ խնդիր չունեք և ձեզ դուր է գալիս դրանց երկարությունը, ապա դրանք կտրելու կարիք չկա։
2. Ձեզ անհրաժեշտ չեն վերականգնողական գործընթացներ։ Վարսահարդարները սիրում են հորդորել աղջիկներին վերականգնողական գործընթացներ անել։ Եթե չեք զգում, որ ձեր վարսերն ունեն դրա կարիքը, հրաժարվեք, քանի որ իրականում դուք նրանցից ավելի լավ գիտեք, թե երբ են ձեր վարսերին նման միջամտություններ անհրաժեշտ։
3. Պետք չէ բոլոր մաքրող ու կոսմետիկ միջոցները մեկ ապրանքանշանից գնել։ Վարսահարդարները հորդորում են միայն մեկ ապրանքանշանի արտադրանքից օգտվել, սակայն պատահում է, որ տվյալ ապրանքանշանը լավ շամպուն ունի, սակայն վատ բալզամ։ Օգտվեք այն միջոցներից, որոնք համապատասխանում են ձեզ։