ՀԴԲ նախկին ղեկավարն ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին հետախույզ չի համարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին համարում է դիվանագետ, այլ ոչ թե հետախույզ: Նման դիրքորոշում նա հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատում անցկացվող լսումների ժամանակ:
«Ես նրան չեմ համարում հետախուզության սպա, նա դիվանագետ է»,- վկայկոչելով ՏԱՍՍ-ը, ասել է Կոմին:
Միաժամանակ, նա կարծիք է հայտնել, որ ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունում «ծառայում է հետախուզության աշխատակիցների հզոր թիմ» և դեսպանը պետք է տեղյակ լինի նրանցից ու շատ ակտիվ հետախուզական օպերացիաներից, որոնց մի մասն անցկացվում է ԱՄՆ-ում»:
Կոմին հաստատել է, որ ՀԴԲ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար այս թեմայով կազմակերպել է բրիֆինգներ:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



