Երգիծական դերասանին ահաբեկչի հետ են շփոթել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓարիզից Մարսել ուղեւորվող արագընթաց գնացքում անհեթեթ դեպք է տեղի ունեցել: Երգիծական դերասանին ահաբեկչի հետ են շփոթել:
BBC-ն հայտնում է, որ զուգարանի մոտով անցնելիս գնացքի հսկիչը լսել է gun եւ weapon (ատրճանակ եւ զենք) բառերը: Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ ոստիկանների վրա հարձակման հաջորդ օրը: Այդ պատճառով հսկիչը ենթադրել է, որ այս բառերը ոչ մի լավ բան չեն խոստանում:
Տղամարդուն զուգարանից հանել են, գնացքից իջեցրել եւ հարցաքննել: Պարզվել է, որ նա Փարիզի թատրոններից մեկի 35-ամյա դերասանն է, որը զուգարանում փակված իր դերն է փորձել: Տղամարդը նշել է, որ չի ցանկացել մյուս ուղեւորներին անհանգստացնել, այդ պատճառով որոշել է փորձեր անել զուգարանում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



