Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գործ տալը»՝ հայրենասիրությո՞ւն. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազդարարի մասին» օրենքը «գործ տվողի» տխրահռչակ ինստիտուտին նմանեցնելը նույնն է, թե ձմերուկն ու փիղը փորձենք իրար հետ համեմատել: Եվ երբ դա արվում է երկրի բարձր ամբիոններից, մնում է մի հարց տալ, թե՝ էս որտե՞ղ ենք գտնվում և արդյո՞ք դա է մեր պատգամավորների իրական դեմքը:

Տպավորությունն այնպիսին է, որ նորընտիր պատգամավորներից որոշների մոտ ինչ–որ բան այն չէ: Նրանք մինչ օրս լավ չեն հասկացել, որ պետական պաշտոնը ոչ թե պետության բյուջեն թալանելով հարստանալու համար է, այլ ժողովրդին ծառայելու: Իսկ թալանչու ձեռքը բռնելը ոչ թե «գործ տալ» է, այլ՝ հայրենասիրություն:

Ու եթե նախկին կամ ներկա պաշտոնյաները կարողանում են իրենց պետական աշխատավարձից 10–20 անգամ ավելի շատ գումարներ ծախսել, ապա դա խոսում է ոչ թե այն մասին, որ նրանք 24 ժամի փոխարեն օրական 48 ժամ են աշխատում, այլ որ ոտքից գլուխ թաթախված են կոռուպցիոն շղթայի դրվագների մեջ:

Ավելի զավեշտալի է, երբ 10–20 տարի այս կամ այն պետական պաշտոնը զբաղեցրած անձանց հայտարարագրերն ենք ուսումնասիրում: Սա ոչ թե ուրիշի փողերը հաշվելու, այլ տվյալ անձի հայրենասիրական կերպարը հասկանալու համար է: Այն, ի դեպ, հակադարձ համեմատական է հարստության չափին: Եվ որքան հարուստ է պաշտոնյան, այնքան ավելի շատ թքած ունի իր երկրի, իր հայրենիքի ու իր սեփական ազգի վրա (իհարկե, բացառություններ կան):

Խորհրդային տարիներին, երբ ամեն ինչ Սովետինն էր, իսկ Սովետն էլ ազգային կատեգորիա չէր, ինչ–որ տեղ կարելի էր աչք փակել կաշառքով մարդ «դառնալու» երևույթի վրա: Բայց հիմա երբ բոլորը ազգային է դարձել, սովետական ոգով, ճարպկությամբ ու տրամաբանությամբ բորենիների նման երկիրը հոշոտելով հարստանալը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային ու պետական դավաճանություն: Հիմա՝ հարց. պետական դավաճանի մասին բարձրաձայնելը «գործ տա՞լ» է, թե՝ չէ:

Կամ որքանո՞վ կարելի է ռեստորանի մենյուի նման ոլորտների «ծառայությունների» համար գներ «սահմանելը», շրջանառության մեջ դնելը, դրանով հարստանալը նորմալ համարել, իսկ նման «ինստիտուտների» դեմ պայքարելը՝ «գործ տալ»: Այս տրամաբանությամբ եթե փորձենք հարցին մոտենալ, ապա պետք է ասենք, որ երկիրը թալանելը, մարդկանց ունեզրկելու հաշվին հարստանալը հայրենասիրություն է, իսկ դրա դեմ պայքարելը՝ դավաճանություն:

Նման կերպ կարող է մտածել մարդը, ում համար պետական պաշտոնը այդ համակարգի «բերք ու բարիքից» ստաբիլ սնվելու և հարստանալու հետ է ասոցացվում, ու եթե նման կերպ է մտածում նաև ազգայնական խորը արմատներ ունեցող կուսակցության պատգամավորը, ապա վստահ կարող ենք ասել՝ «ողբամ զքեզ երկիր իմ հայոց»...

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՄիկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալովԵվրոպական շոգը հացահատիկի շուկային հասցրել է ավելի քան 2 միլիարդ եվրոյի վնաս Աննա Ծատուրյանն առաջին հայուհին է, ով բարձրացավ Լենինի գագաթՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան