Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հյուրընկալել է լոռեցի և մարտունեցի դպրոցականների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում, «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանը հրավիրված Լոռու մարզի և ԼՂՀ Մարտունի քաղաքի տասնյակ երեխաներին հյուրընկալել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը ողջունել է լոռեցի և մարտունեցի դպրոցականներին և տեղեկացրել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս օրերին Երևանում են գտնվում նաև ՀՀ մարզերի և ԼՂՀ շրջաններից ժամանած տասնյակ երեխաներ:
Փոքրիկները կիսվել են տոնական Երևանում ստացած տպավորություններով և շնորհակալ եղել իրենց Երևան այցելելու հնարավորություն ընձեռելու համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



