Դանակով զինված տղամարդը պատանդներ Է վերցրել Նյուքասլում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴանակով զինված տղամարդը, ինչպես ենթադրվում Է, պատանդներ Է վերցրել Նյուքասլում: Այդ մասին հայտնել Է տեղի ոստիկանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ոստիկանների տվյալներով՝ պատանդ են պահվում քաղաքի աշխատանքի տեղավորման կենտրոնի մի քանի աշխատակիցներ:
Նախնական տեղեկատվության համաձայն, պատանդներից ոչ մեկը չի տուժել: Տղամարդը Քլիֆորդ-սթրիթում գտնվող կենտրոնի շենք Է մտել տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտավորապես 8-ին:
Այժմ ոստիկանությունը փորձում Է բանակցություներ վարել նրա հետ:
Փակված Է մետրոյի մերձակա կայարանը, պատահարի վայրի հարեւանությամբ գտնվող հանրակացարանի ուսանողներին տարհանել են:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



