Անկարայի ահաբեկչությունից հետո Էրդողանը հանդիպումներ կունենա ուժային կառույցների ղեկավարների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով չեղյալ է համարել Թուրքմենստան նախատեսված այցը, հոկտեմբերի 12-ին մի շարք կարևոր հանդիպումներ կունենա ուժային կառույցների ներկայացուցիչների հետ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Էրդողանը նախ կհանդիպի երկրի ներքին գործերի նախարար Սելամի Ալթընօքի հետ, ապա կընդունի Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանին: Ավելի ուշ նախատեսվում է նախագահի հանդիպումը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ, որի ժամանակ ահաբեկչությունից բացի կքննարկվի նաև Ռուսաստանի կողմից օդային սահմանը խախտելու միջադեպին առնչվող հարցեր: Ավելի ուշ արդեն Էրդողանը կհանդիպի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



