Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել ավտաշարասյուններով զենք տեղափոխող մի խումբ անձանց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում ոստիկանությունը հունիսի 8-ին բերման է ենթարկել մի խումբ անձանց, ում մեքենաների սրահներում հայտնաբերվել են զենքեր: Դրանց օրինականությունը ստուգվում է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ոստիկանության տարածած տեսանյութից:
Ոստիկանությունը կոչ է անում պահպանել համակեցության կանոնները եւ զերծ մնալ հանրության համար անհանդուրժելի թիկնազորներով եւ ավտոշարասյուններով շրջելու սովորույթից, քանի որ ցանկացած նման փորձ կասեցվելու է, hամակեցության կանոնները խախտողները չեն խուսափելու պատասխանատվությունից:
Տեսանյութում երևում է՝ ինչպես են իրավապահները մեքենաներից հանում ուղևորներին, նրանց դեմքով դեպի գետին պառկեցնելով, բռնում թևերից ու բերման ենթարկում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



