Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանն «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսին կներկայանա «Մետաքսի ճանապարհ» հավաքական տաղավարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանն «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին կներկայանա «Մետաքսի ճանապարհ» կոչվող հավաքական տաղավարում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Ղազախստան՝ մասնակցելու «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական տաղավարը գտնվում է հսկա ցուցահանդեսային համալիրի 411-րդ հատվածում՝ «Մետաքսի ճանապարհ» խորագրի ներքո: Աստանայի ցուցահանդեսն առաջինն է, որ անցկացվում է ԱՊՀ մասնակից-պետություններից մեկում: Ցուցահանդեսը կտևի 3 ամիս` հունիսի 10-ից սեպտեմբերի 10-ը: Իրենց մասնակցությունն են հաստատել 115 պետություն և 18 միջազգային կազմակերպություն:

Կազմակերպիչները հուսով են, որ մասնակից երկրները կներկայացնեն էներգախնայողության համաշխարհային լավագույն տեխնոլոգիաները, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման բնագավառում առկա նորագույն մշակումները: Սպասվում է զբոսաշրջիկների մեծ հոսք: Ցուցահանդեսին առանձնահատուկ հետաքրքրություն կհաղորդեն ծրագրված մշակութային, ժամանցային բազմազան միջոցառումները և մասնակից երկրների Ազգային օրվան նվիրված տոնակատարությունները:

ЕXPO-2017 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի նախաձեռնողն է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղազախստանի իշխանության կողմից հռչակվել է որպես երկրի «առանցքային նախագծերից մեկը»: 2011թ. Ղազախստանը պաշտոնապես դիմել է ցուցահանդեսի անցկացման հայտով, իսկ 2012թ. ցուցահանդեսի համար ներկայացվել է էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և «կանաչ» տեխնոլոգիաներին նվիրված «Ապագայի էներգիա» խորագիրը (թեման):

2012թ. նոյեմբերի 22-ին տեղի ունեցած գաղտնի քվեարկությամբ Ցուցահանդեսների միջազգային բյուրոյի 161 անդամ պետություններից 103-ը պաշտպանել է Աստանայի թեկնածությունը:

Ցուցահանդեսի համալիրի շինարարությունը մեկնարկել է 2014թ. ապրիլին: Ցուցահանդեսը զբաղեցնում է 174 հա տարածք: Չորս համահավասար բլոկներում (C 1, C 2, C 3, C 4) տեղադրված ազգային տաղավարները դասավորված են կիսաշրջանաձև՝ Նուր-Ալեմ կոչվող կենտրոնական գնդաձև կառույցից միևնույն հեռավորության վրա: Կառուցվել են նաև մի քանի հազար բնակարան, խոշոր շինություններ' թեմատիկ, կորպորատիվ տաղավարների, առևտրի, ժամանցի, սպասարկման օբյեկտների համար:

Ընդ որում, արդեն հայտնի է, որ Ցուցահանդեսի փակումից հետո հիմնական շինությունները կտրամադրվեն Աստանայի միջազգային ֆինանսական նորաստեղծ կենտրոնին (որը կունենա հատուկ իրավական կարգավիճակ), ինչպես նաև ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծվող Կանաչ էներգետիկայի միջազգային կենտրոնին, IT - ստարտափերին, Job World կրթական կենտրոնին և այլն: Ցուցահանդեսի առթիվ բուն Աստանայում կառուցվել է մոտ երեք տասնյակ հյուրանոց, վերանորոգվել գործողները, գործարկվել երկաթուղային նոր կայարանը և Աստանայի միջազգային օդանավակայանի նոր մասնաշենքը: Ցուցահանդեսի այցելուների անվտանգության ապահովման համար տեղադրված է 2000-ից ավելի տեսադիտարկման խցիկ, ներգրավված է 9 հազար ոստիկան:

 

Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերը