Անգելա Մերկելը կայցելի Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 18-ին կայցելի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆն Զայբերտը հայտնել է, որ Մերկելը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Հանդիպման օրակարգում կլինի ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցը, ինչպես նաև իրադրությունը Սիրիայում և փախստականների ճգնաժամի հարցը: Ավելի վաղ Մերկելը հանդես էր եկել Անկարայի ահաբեկչությունը քննադատող հայտարարությամբ: Նա կատարվածը հայտարարել էր «ժողովրդավարության և խաղաղության դեմ իրականացված վախկոտ քայլ»:
Հատկանշական է նաև, որ օրեր առաջ կրկին դեմ էր հանդես եկել Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցությանը:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



