Ռոման Պոլանսկու զոհը որոշել է հանդես գալ նրա պաշտպանությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու զոհը որոշել է հանդես գալ նրա պաշտպանությամբ։ BBC-ն գրում է, որ ամերիկացի Սամանտա Գեյմերը, որի հետ Պոլանսկին սեռական հարաբերություններ է ունեցել, երբ նա 13 տարեկան էր, Լոս Անջելեսի դատարանին խնդրել է կարճել հանցագործության գործը։ Այս մասին հաղորդել է Պոլանսկու փաստաբանը՝ Գարլանդա Բրաունան։
Նրա խոսքով՝ կինը հոգնել է արդեն 40 տարի շարունակվող գործից եւ ցանկանում է, որ ամեն ինչ ավարտվի։ Սակայն նրա խնդրանքը չի նշանակում գործի ավտոմատ կարճում։ Նման որոշում պետք է ընդունի դատավորը։
Ուրբաթ Գեյմերն առաջին անգամ հրապարակայնորեն հանդես կգա գործի շրջանակում։
1977 թվականին Ռոման Պոլանսկին սեռական հարաբերություններ է ունեցել 13-ամյա Սամանտա Գեյմերի հետ, երբ նրան լուսանկարել է Vogue ֆրանսիական պարբերականի համար։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



