Ձիերի արագավազքի մրցույթ-փառատոնը արդեն դրական արձագանքներ ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանում սպասվում է ձիերի արագավազքի մրցույթ-փառատոն, որը կազմակերպում է ՝ ՀՀ Ձիասպորտի ֆեդերացիան ՝ Ձիերի արագավազքի հայկական ֆեդերացիայի հետ համատեղ:
Այս թեմայով զրուցել ենք Ձիերի արագավազության Հայկական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Փարադյանի հետ:
«Այս փառատոնի նպատակը ձիերի նշանակությունը բարձրացնելն է: Մրցույթի ընթացքում լինելու են ազգային տարազների ցուցադրություն, երգ և պար: Ուզում ենք, որ այս ամենը լինի շարունակական և ունենա փառատոնի կարգավիճակ,- մեզ հետ զրույցում նշեց Գագիկ Փարադյանը:
Մրցույթին մասնակցելու են ներկայացուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից: Մոտավորապես 30 մասնակից ներկայանալու են իրենց ձիերով: Անցկացվելու է 3 մրցաերթ, որոնք կազմվելու են ըստ ձիերի տարիքի: Ամեն մրցաերթում նույն տարիքային 5-7 ձի է լինելու: Անկախ գրաված տեղերից, բոլոր ձիերին տրվելու են պատվոգրեր, ինչը նրանց հնարավորություն կտա առանձնացվել և լինել ուշադրության կենտրում: Մրցանակային ֆոնդը 1.000.000 դրամ է:
Լինելու են հյուրեր գյուղնախարարությունից, դեսպանատներից, մի շարք հայտնի գործարաններից և ընկերություններից:
Մարդկանց իսկապես հետաքրքրում է այս մրցում-փառատոնը: Գագիկ Փարադյանը նշեց, որ արդեն իսկ դրական արձագանքներ կան:
Փառատոնը կանցկացվի հունիսի 10-ին ժամը 17:00-ին ` “Ով ունի արագավազ ձի` թող գա ինձ հետ նա մրցի» նշանաբանով:
Մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորն է Vivaro ընկերությունը, որը տեղում ընդունելու է խաղադրույքներ:
Խաղադրույքների կարող եք կատարել՝ այստեղ։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



