Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողն ազատ է արձակվել. Մակրոնը գոհունակություն է հայտնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Բաթման նահանգում ձերբակալվելուց հետո արտաքսվելուն սպասվող ֆրանսիացի լուսանկարիչ Մատիաս Դեպարդոնը ազատ է արձակվել։
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Բրյուսելում ՆԱՏՕ–ի համաժողովին Էրդողանի հետ զրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետաքրքրվել էր 2 շաբաթից ավել արատքսմանը սպասող ֆրանսիացի լրագրող Մատիաս Դեպարդոնի վիճակից։ Էրդողանը խոստացել էր շտապ զբաղվել այդ հարցով, որից հետո ֆրանսիացի լրագրողն ազատ է արձակվել։
Ֆրանսիայի նախագահն իր Twitter–ի էջում գոհունակություն է հայտնել, որ Մատիաս Դեպարդոնն ազատ է արձակվել եւ վերադառնալու է Ֆրանսիա։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



