Ռուսաստանը 24 ժամվա ընթացքում 64 օդային հարված է հասցրել Սիրիայում ահաբեկիչներին դիրքերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում 64 օդային հարվածներ է հասցրել Համայի, Լաթաքիայի, Իդլիբի, Ռակկայի նահանգներում ահաբեկչական խմբավորումների դիրքերին: Վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռմբակոծությունների արդյունքում 53 դիրքեր և ղեկավարման կենտրոններ, ինչպես նաև 4 մարզական ճամբարներ, 7 զինապահեստներ են ոչնչացվել:
Նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը նշել է, որ Սարաքեբի մերձակայքում ռազմական օդանավերը ահաբեկիչներին պատկանող դիրքեր են ոչնչացրել: Գեներալի խոսքով, ռմբակոծությունից Համայի նահանգի Ատշան գյուղի մերձակայքում զինապահեստ է ոչնչացվել, իսկ Իդլիբում` ուսումնամարզական ճամբար:
Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ինսկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանդիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելիքան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերըհրթիռակոծվել են ծովից:



