Երկրաշարժի հետևանքով Արթիկի շենքերից մեկի տանիքից քարեր են թափվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Հունիսի 7-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում երկրաշարժի ցնցումներ էին գրանցվել, ինչի հետևանքով Արթիկ քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի թիվ 13 շենքի տանիքից քարեր են թափվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, տեղաբնակները բազմիցս անգամ դիմել են պատկան մարմիններին, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարակյանին և հայտնել, որ շենքը վթարային է և օրերից մի օր կփլուզվի: Բնակիչները բարձրաձայնում են նաև, որ մի քանի ամիս հրաժարվել են կոմունալ վճարումներ կատարել, ինչից հետո գումար են հավաքել և փորձել վերանորոգել տանիքի մի մասը, սակայն կրկին ոչ ոքից աջակցություն չեն ստացել: Եվ ահա, հունիսի 7-ին էլ երկրաշարժի հետևանքով նշված վթարային շենքի տանիքից մեծ քանակի քարեր են թափվել:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



