«Ոչնչի չհավատալով` ակնկալիքներ չեք կարող ունենալ». Գալուստ Սահակյանը՝ ձևավորվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախորդ գումարման խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս առաջին հերթին հավատալ ձևավորվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի գործունեությանը և նոր միայն ակնկալիքներ ունենալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հակակոռուպցիոն հանձնաժողով ձևավորելու՝ Ազգային ժողովի որոշմանը, Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ իր գործընկերները մանրամասն խոսել են այդ մասին, որին ինքն ավելացնելու ոչինչ չունի:
Պատասխանելով հարցին՝ արդյոք այդ մարմինը նոր բեռ չի լինի հարկատուների վրա, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Նախ հավատացեք, որ ակնկալիքներ ունենաք: Եթե ոչնչի չհավատաք, ակնկալիքներ էլ չեք կարող ունենալ»:
Պատգամավորին դուր չեկավ հարցը, թե կլինե՞ն «խոշոր գործիչներ», ովքեր կպատժվեն հակակոռուպցիոն հանձնաժողովի ձևավորման հետևանքով:
«Դրանք մանր, փոքր հարցեր են: Նոր պատգամավորներ են եկել, այդ հարցերը նրանց տվեք»,– ասաց Գալուստ Սահակյանը:
Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է հակակոռուպցիոն հանձնաժողով ձևավորելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Օրենսդրական փաթեթին միաձայն կողմ է քվեարկել 92 պատգամավոր:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



