Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արդյոք Թերեզա Մեյի ձախողումը ԵՄ հաջողությու՞նն էր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ես կհասկանայի հետսովետական երկրների մեդիային, նաև՝ էլիտային, եթե սրանք անթաքույց հեգնեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ու նրա պահպանողականներին՝ հայտարարելով, թե խորհրդարանում վստահ մեծամասնություն կազմելուց հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու որևէ պատճառ չունենալով հանդերձ՝ այս մարդիկ իրենք իրենց կոտրած տաշտակի առջև կանգնեցրին: Ինքներդ երևակայեք. հնարավո՞ր բան է, որ տարատեսակ կեղծարարությունների մեջ հմտացած ՀՀԿ–ն, օրինակ, Ազգային ժողովում մեծամասնություն դրստելուց հետո, ինքնակամ համաձայներ արտահերթ ընտրությունների՝ հանրային առավել մեծ վստահություն շահելու բացատրությամբ, և դեռ մի բան էլ ձախողվեր:

Համոզված եմ՝ հայաստանյան պայմաններում նման բան միայն երազում կարելի է տեսնել: Բայց արի տես, որ՝ Մեյին ու պահպանողականներին այժմ ամենաշատը ոչ թե ավտորիտար, այլ հենց ժողովրդավար Եվրոպայում են հեգնում: Այստեղ այդպես էլ պահպանողականներին չեն ներում Բրեքսիթի համար՝ այժմ արդեն հեգնանքի ու չարախնդության այնպիսի չափաբաժին մթնոլորտ արտանետելով, որ ապշում ես:

Այո, հունիսի 8–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում պահպանողականներն ավելի ուժեղ վարչապետ, իսկ խորհրդարանում առավել կայուն մեծամասնություն ունենալու փոխարեն նախկին 331–ի փոխարեն 318 մանդատ ստացան: Եվ դա այն դեպքում, երբ հիմնական մրցակից լեյբորիստները, բարելավեցին իրենց դիրքերը 35 մանդատով` Համայնքների պալատում ունեցած աթոռների թիվը 267–ի հասցնելով: Ընդ որում, եթե հաշվի առնենք նաև մնացած ուժերին բաժին հասած շուրջ 70 ձայները, ստացվում է՝ Մեյը, չպարտվելով հանդերձ, իսկապես ձախողվել է, որովհետև այժմ գործ ունի, այսպես կոչված, առկախված խորհրդարանի հետ և այլևս չի կարող նաև ամբղջովին Բրեքսիթային տրամաբանության մեջ տեղավորվող միակուսակցական կառավարություն կազմել:

Սա փաստ է, բայց սա նաև չպետք է հեգնանքի ու ուրախության առիթ դառնար Բրյուսելի պաշտոնակատարների, եվրոպական առաջնորդների ու ընդհանրապես՝ քաղաքական դաշտի համար, որոնք ողջ մեդիա դաշտն ու սոցիալական շփման հարթակները երեկվանից ցնծության հարթակ էին դարձրել: Իբր՝ երջանիկ են, որ առավել կայուն վարչապետի փոխարեն այժմ փխրուն ու անկայուն Մեյին են տեսնում կամ որ՝ այս ընտրությունները լավ ապտակ էին նրա համար:

ԵՄ գլխավոր բանագնաց Միշել Բարնյեն, օրինակ, չսպասելով նույնիսկ ընտրությունների վերջնական արդյունքներին, «Գարդիանին» հայտնել էր, թե այլևս չգիտի՝ հունիսի վերջին ում հետ պիտի Բրյուսելում բանակցի: Եվրոպական հանձնաժողովի գերմանական ներկայացուցիչ Գյունտեր Օտտինգերը «Թուիթերում» գրեց, թե՝ թույլ պարտնյորի հետ բանակցությունները որևէ լավ բանի չի հանգեցնի: Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը պատրաստակամ էր այժմ արդեն ԵՄ–ում մնալու՝ Բրիտանիայի խնդրանքին ականջալուր լինել, Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան դժգոհեց Մեյի՝ բոլորից խլած ժամանակի համար, ուրիշներն էլ հույս հայտնեցին, որ, թերևս, ձևավորվի մի մեծամասնություն, որ գլխավոր խնդիրը Բրեքսիթի հետևանքների վերացումը դառնա:

Ցավոք, անկախ Բրիտանիայից, այս ամենն ապացույցն է նրա, որ եվրոպական գործընկերություն կոչվածն իսկապես էլ վերանայման կարիք ունի: Որովհետև այնտեղ, որտեղ միայն հաշվարկ, դիկտատ ու հեգնանք կա, այնտեղ չի կարող ազնիվ ու հաջողակ գործընկերություն լինել…

Ինչ վերաբերում է Բրիտանիային, իհարկե, չի բացառվում, որ ակնկալվող ներքաղաքական անկայունությունն առաջիկայում նոր ընտրությունների առիթ դառնա: Եվ չնայած այս ընթացքում բոլորը կառավարությունների մասին են խոսում՝ մոռանալով բուն բրիտանացիների մասին, հարկ է նշել, որ, այո՛, չնայած ահաբեկչության աճի ու դրա դեմ անհրաժետ քայլեր չձեռնարկելու, սոցիալական բարեփոխումների դանդաղման և շատ այլ պատճառներով Մեյի նկատմամբ բրիտանական անվստահությանը, պատվախնդիր մարդիկ դժվար թե հաշտվեն նաև սկեսրոջ ներողամտությանն արժանացած սուսուփուս հարսի կարգավիճակին, ինչն այժմ Բրյուսելն է նրանց համար պատրաստել: Ի վերջո, նախկին վարչապետ Քեմերոնի կազմակերպած հանրաքվեում այդ նույն մարդիկ էին Բրեքսիթին կողմ քվեարկել, ինչը նշանակում է, որ եվրոպական գործընկերության հետ կապված բոլոր հարցերը ոչ մի տեղ էլ չեն անհետացել, եթե մինչև այս պահը դրանցից գոնե մեկն իր լուծումը չի գտել:

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին