Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ձախ Հարութի նոր տեսահոլովակը կլինի որպես շնորհակալություն իր հանդիսատեսին. Խաչիկ Եղոյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

 ՀՀ վաստակավոր արտիստ, ամերիկաբնակ երգիչ Հարութ Փամբուկչյանը երեւանյան մենահամերգից հետո հասցրել է նոր տեսահոլովակ նկարահանել եւ հետո միայն մեկնել ԱՄՆ: Իր բազմազան երգացանկից երգիչն անձամբ է ընտրել «Թե աչքերս քեզ որոնեն» երգը, որի երաժշտության հեղինակը Լեւոն Սեւանն է, իսկ խոսքերը հեղինակել է Սիլվա Կապուտիկյանը:

Life.panorama.am-ի հետ զրույցում Ձախ Հարութի պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը, ով նաեւ այս տեսահոլովակի ռեժիսորն է, պատմեց նկարահանումների ընթացքի եւ նոր աշխատանքի նպատակի մասին:

«Հարութը դեռ Երեւան չէր  եկել, երբ զանգահարեց ինձ ու ասաց, որ մենահամերգի նպատակով, երբ գա Հայաստան, պետք է նաեւ տեսահոլովակ նկարահանենք: Սկզբում մտածում էի, որ տեսահոլովակը կլինի «My life» երգի հիման վրա, սակայն Հարութն ասաց, որ ցանկանում է «Թե աչքերս քեզ որոնեն» երգը տեսահոլովակ ունենա, որը նա դեռ շատ վաղուց է կատարել: Տարիներ առաջ նա այս երգը բոլորովին ուրիշ գործիքավորմամբ է երգել, իսկ հիմա այն ներկայացնելու է լրիվ այլ գործիքավորմամբ` իսպանական մոտիվներով, որի պրեմիերան կայացավ հենց իր մենահամերգի օրը եւ շատ բուռն ընդունվեց հանդիսատեսի կողմից »,- նշեց Խաչիկ Եղոյանն ու պատմեց տեսահոլովակի նկարահանման մանրամասների մասին.

«Տեսահոլովակը նկարահանել ենք մեկ օրում, ավելի ճիշտ` մի քանի ժամում: Այդ օրը ծիծաղելով օպերատոր Սուրեն Թադեւոսյանին ասում էի, որ եթե անգամ ոչինչ չանենք, այլ պարզապես չորս րոպե Հարութին նստած էլ նկարենք, միեւնույն է, այդ տեսահոլովակը սիրվելու է, քանի որ արտիստին են շատ սիրում: Եվ, իսկապես, մոնտաժային աշխատանքները շատ բարդ էին, քանի որ կադրերն այնքան լավն էին, որ չգիտեինք, թե որոնք օգտագործենք, որոնք` ոչ: Տեսահոլովակը մինիմալիստական լուծումներով է, դասական ոճում, չկան սյուժետային գծեր, այն մոնոտոն գույներում է, որը աչքին շատ հաճելի է»,- նկատեց ռեժիսորը:

Խաչիկ Եղոյանի խոսքով` 67-ամյա Ձախ Հարութը ողջ տեսահոլովակի նկարահանումների ընթացքում մեկ վայրկյան անգամ չի տրտնջացել, պատրաստակամորեն հետեւել է ռեժիսորի բոլոր խորհուրդներին:

Ի դեպ` այս աշխատանքը Հարութ Փամբուկչյանի կողմից նվեր է իր երկրպագուներին.

«Հունիսի 18-ին կկայանա Հարութ Փամբուկչյանի ամերիկյան մենահամերգը: Նշեմ, որ տոմսերը վաղուց սպառված են, ու Հարութը, դրանից շատ ոգեւորվելով, որոշեց այս տեսահոլովակը նկարահնել: Մտածեց, որ այդպիսով նա իր շնորհակալությունը կհայտնի բոլոր նրանց, ովքեր համերգից ամիսներ առաջ շտապել են տոմսերը գնել»,- պատմեց Խաչիկ Եղոյանը:

Առաջիկայում Ձախ Հարութը ավելի հաճախ կգա Հայաստան, քանի որ ծրագրերը շատ են: Առջեւում այստեղ կնկարահանվի նաեւ «My life» տեսահոլովակը: Ի դեպ` երգիչը տարիներ առաջ  նկարահանել է «Իմ աղջիկը» տեսահոլովակը, որն այդպես էլ չի ներկայացվել հանրությանը, Խաչիկ Եղոյանի խոսքով` առաջիկայում դրա պրեմիերան եւս Ձախ Հարութի պլաններում է:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Կյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետ