Թեհրանի ահաբեկչությունների գործով ութ մարդ է ձերբակալվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրանի իրավապահ մարմինները Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության կասկածանքով ձերբակալել են ութ մարդու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է արդարադատության նախարարության ներկայացուցիչը:
Ձերբակալվածները կասկածվում են Իրանի մայրաքաղաքում հարձակումներ իրականացրած ահաբեկիչներին աջակցելու մեջ:
Իրանի ոստիկանության ներկայացուցիչը, հաստատելով կասկածյալների ձերբակալության փաստը, նշել է, որ Իրանի քաղաքացիներն ակտիվորեն համագործակցում են իրավապահ մարմինների հետ ահաբեկիչների հայտնաբերման գործում:
Ավելի վաղ հաղորդվում էր Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության գործով Իրանում 41 մարդու ձերբակալման մասին:
Հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 17, վիրավորվել՝ 43 մարդ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



