«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալը գդալ է կուլ տվել. նրա վիճակը վերահսկելի է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 19-ամյա դատապարտյալ Արթուր Մելիքյանը մի քանի օր առաջ գդալ է կուլ տվել: Դատապարտյալն այս պահին բժշկական վերահսկողության տակ է, նրա վիճակը վերահսկելի է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ նա գդալը կուլ տալուց հետո բժշկական զննության է ենթարկվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում: «Եթե դատապարտյալին բժշկական վերահսկողությունից զատ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն լինի, ապա նա հիվանդանոց կտեղափոխվի»,- ասաց Ղլեչյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



