Յունկերը կոչ է արել Թուրքիային ավելի հստակ լինել ԵՄ անդամակցության հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Թուրքիային ավելի հստակ լինել Եվրամիությանն անդամակցության հարցում իրենց մտադրություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Յունկերը խոսել է գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում:
Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Թուրքիայում շատերն են Եվրամիությանը կողմ, սակայն կառավարությունը այդքան էլ մեծ ցանկություն ցույց չի տալիս: «Տպավորությունն այնպիսին է, թե Թուրքիան ցանկանում է արգելակել անդամակցությունը ԵՄ-ին և դրա ողջ պատասխանատվությունը փորձում է նետել Բրյուսելի վրա»,- նշել է նա:
Յունկերը կարևորել է Թուրքիայի կողմից ԵՄ օրենքների նկատմամբ հարգանքի ցուցաբերումը՝ ընդգծելով, որ կառույցում այն մարդիկ են, ովքեր հավատում են ընդհանուր արժեքների:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



