Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սյունիքում անցկացվեց «Ոչխարների խուզում» երրորդ փառատոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում հունիսի 10-ին գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում անցկացվեց «Ոչխարների խուզում» երրորդ փառատոնը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամից, փառատոնը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» hասարակական կազմակերպությունը՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Փառատոնի նպատակն է առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի եւ Սյունիքի ավանդույթներն ու մշակույթը, մարզերի տեղական արտադրանքը, ինչպես նաեւ նպաստել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը: Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցել է 2000 մարդ:

««Ոչխարների խուզում» փառատոնը վերածվում է ավանդական միջոցառման: Փառատոնը համայնքային կյանքն աշխուժացնելու, մոռացված ավանդույթները վերհիշելու ու մարզերի տեղական արտադրանքը զբոսաշրջիկներին ներկայացնելու հնարավորություն է տալիս։ Ուրախալի է, որ շատ զբոսաշրջային ընկերություններ փառատոնը ներառում են իրենց առաջարկներում։ Սա վկայում է այն մասին, որ այս միջոցառման նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է», - ասել է IDeA հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը:

Փառատոնն այս տարի ընդգրկում էր ոչխարների խուզման մրցույթ, ազգային կենդանի երաժշտություն, պար, լարախաղաց, սպորտային միջոցառումներ, ցուցահանդես-վաճառք, որտեղ իրենց արտադրանքը ներկայացրին Վայոց Ձորի եւ Սյունիքի համայնքների արտադրողները: Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան օգտվելու տեղում կազմակերպված սննդի տաղավարներից՝ համտեսելով հայկական ավանդական ճաշատեսակներ:

«2008թ. սկսած Ռազմավարական Զարգացման Գործակալությունը, Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացնում է «Անասնապահական Զարգացման» ծրագիր Սյունիքի, իսկ 2014թ.-ից՝ նաև Վայոց Ձորի մարզում։ Ծրագրի շրջանակներում իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված ֆերմերների գիտելիքների և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև համայնքային արոտավայրերի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Այս համատեքստում կարևորում ենք «Ոչխարների Խուզում» փառատոնի կազմակերպումը, որը հնարավորություն է ընձեռում մեր շահառու համայնքներին ներկայացնել իրենց արտադրանքը, շփվել միմյանց հետ և բարձրացնել իրենց մարզի զբոսաշրջային գրավչությունը», - նշել է «Անասնապահական Զարգացման» ծրագրի ղեկավար Կարինա Հարությունանը:

«Ոչխարների խուզում» երկրորդ փառատոնն անցկացվել էր 2015թ-ին՝ Տաթեւի Հալիձոր կայանում։ Դրան մասնակցել էր ավելի քան 3000 մարդ, այդ թվում ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իսպանիայից, Բելգիայից։

ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն Մարուքյան