Ծաղկաշատում կարկուտ է տեղացել. վնասի չափը ճշտելու համար հանձնաժողով կստեղծվի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 10-ին՝ ժամը 15:04-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:38-ից մինչև 14:42-ը կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ծաղկաշատ համայնքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկտվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին և Լոռու փոխմարզպետին:
Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու նպատակով:
Նշված համայնքը չի պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



