Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարդիկ ինձնից մեծ սպասելիքներ ունեն, իսկ ես պարտավոր եմ այդ սպասելիքներն արդարացնել. Անահիտ Շահբազյանը` նոր տեսահոլովակի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Երկարատեւ էկրանային դադարից հետո երգչուհի Անահիտ Շահբազյանը հանրությանը ներկայացրել է իր նոր` «Արեւ» տեսահոլովակը, որի հեղիանակն է երգիչ Արսեն Գրիգորյանը:

Պարզվում է, որ այս երգը Անահիտն արդեն երկու տարի է, ինչ ունի, սակայն անընդհատ ինչ-ինչ պատճառներով ձգձգվել է դրա թողարկումը.

«Երկու տարի առաջ ես ու ռոմանսների Արսեն Գրիգորյանն աշխատում էինք միեւնույն ակումբում, հենց այդ ժամանակ էլ նա ինձ ասաց, որ հատուկ ինձ համար երգ է գրել: Իհարկե, դա մեծ անակնկալ էր, քանի որ Արսենի արվեստը սիրել եմ դեռ մանկուց, երբ առհասարակ չէի պատկերացնում ու մտադրություն էլ չունեի երգչուհի դառնալու: Այսինքն` ինձ համար մեծ պատիվ էր նրա այս նվերը: Ի դեպ` Արսենը ոչ միայն երգի ամբողջական հեղինակն է, այլեւ իրականացրել է գործիքավորումը»,- պատմեց Անահիտն ու խոսեց երգը թողարկելու հետաձգման պատճառների մասին.

«Անկեծ ասած, անընդհատ ինչ-ինչ պատճառներով ձգձգվում էր այս երգի թողարկումը: Սկզբում զբաղված էի իմ անձնական հարցերով, քանի որ նոր-նոր էի սիրահարված, զբաղված էի նաեւ իմ նշանադրության, ապա հարսանեկան արարողություններով եւ արդյունքում ուշադրություն ու ժամանակ չէի կարողանում հատկացնել աշխատանքիս: Տեսահոլովակը նկարահանվել է նախորդ տարվա մայիսին: Ռեժիսորն ամուսինս է` Կարեն Զադիրյանը: Ճիշտն ասաց, այս տեսահոլովակի հետ կապված այլ բաներ էինք պատկերացնում, գրաֆիկական լուծումներ պետք է տրվեին, բայց ինչ-ինչ տեխնիկական պատճառներով այն չիրականացավ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:

Տեսահոլովակը մինիմալիստական լուծումներ ունի, մեկ սենյակում Անահիտը պատմում է իր սիրո` իր արեւի մասին: Թեեւ երգը սիրո մասին է, բայց հետաքրքրականն այնն է, որ «Արեւ»-ը սիրվել է նաեւ երեխաների կողմից.

«Շատ ուրախ եմ, որ տեսահոլովակս թեկուզ իմ պատկերացումներից շեղումներ ունենալով, բայց արդեն իրականություն է: Կրկնակի ուրախ եմ, որ այս երգն ու տեսահալովակը սիրել են երեխաները, դա ինձ համար իսկապես շատ անսպասելի անակնկալ էր: Այս ընթացքում շատ եմ լսել, որ բալիկներին հենց այս երգի ներքո են քնեցնում, ինչը շատ հաճելի է պատկերացնելը»,- նկատեց նա:

Անահիտ Շահբազյանը հստակ նպատակ ունի այլեւս այսքան երկար էկրանային դադարներ չվերցնել.

«Այսուհետ ես գործելու եմ առավել ակտիվ, իմ բացը հանդիսատեսը չի զգա: Ժամանակի ընթացքում հասկացա, որ հարկավոր չէ ճոխ ու բարդ տեսահոլովակներ ունենալ, կարելի է պարզապես արագ-արագ տեսանյութեր թողարկել ու այդպիսով գործել միշտ հանդիսատեսի աչքի առաջ: Ես պարապուրդի մատնված չեմ եղել, պարզապես աշխատանքս տեսանելի չեմ դարձրել, ինչն էլ առաջիկայում կուղղեմ: Վերջերս հաճախ մասնակցեցի տարբեր հաղորդումների ու հասկացա, որ մարդիկ ինձնից մեծ սպասելիքներ ունեն, իսկ ես պարտավոր եմ այդ սպասելիքներն արդարացնել»,- վստահեցրեց երգչուհին:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Կյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետ