ԱՄՆ-ն Վրաստանին միջուկային եւ այլ սպառնալիքներ հայտնաբերող հատուկ սարքավորում է նվիրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն Վրաստանի ՆԳՆ-ին քիմիական, կենսաբանական, ռադիոկատիվ եւ միջուկային սպառնալիքներ հայտնաբերող հատուկ սարքավորում է նվիրել։ Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով գերատեսչության կայքը։ Սարքավորումը փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության պետ Մինդիա Լորթքիփանիձեի եւ ԱՄՆ էներգետիկայի վարչության միջուկային մաքսանենգության հայտնաբերման ու կանխման ստորաբաժանման տարածաշրջանային խորհրդական Սանդրո Վոլսկիի հանդիպման ժամանակ։
Հանդիպման ընթացքում տարբեր սարքավորումներ են ցուցադրվել՝ նման միջադեպերի հետեւանքով սպառնալիքների հայտնաբերման ու չեզոքացման համար։
Կողմերը քննարկել են նաեւ քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ եւ միջուկային սպառնալիքների ոլորտում համագործակցությունը։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



